Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը` Վայոց ձորում
20.07.2012
Հուլիսի 19-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Նիստում քննարկվեցին հետևյալ հարցերը.
ա/2012թ. առաջին կիսամյակի ընթացքում գենդերային ուղղվածությամբ մարզում իրականացված աշխատանքների արդյունքները:
բ/ՀՀ տարածքային կառավարման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հրամաններով հաստատված` մարզպետարանների գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների օրինակելի կանոնադրության ներկայացում:
գ/մարզի մի շարք համայնքներում գենդերային հարցերով զբաղվող պատասխանատու անձի առաջադրման և ընտրության հարցը:
Օրակարգի հարցերի քննարկմանը մասնակցեցին համայնքների ղեկավարներ, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի Վայոց ձորի մարզային գրասենյակի, մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Որոշվեց` նոր կանոնադրության պահանջների համաձայն` ավելի ակտիվացնել աշխատանքները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպել խմբային իրազեկման աշխատանքներ, ընդլայնել մարզում առկա վիճակի տեղեկատվական բազան, ցույց տալ լիարժեք մեթոդական օգնություն այդ ուղղությամբ աշխատող համապատասխան կառույցներին: