Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորի քաղաքապետը հանդես եկավ 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ

19.07.2012

Այսօր` ժամը` 12:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Եղեգնաձորի քաղաքապետարանում համայնքի ղեկավար Սիրեկան Բաբայանը հանդես եկավ 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ:
Քաղաքապետը նախ ներկայացրեց համայնքի բյուջեին 2012 թվականի առաջին կիսամյակում ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը, ապա ներկայացրեց կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերն ու անելիքները:
Նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամներ, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ:
Հաշվետվության ավարտից հետո ծավալվեց քննարկում, եղան առաջարկություններ և հնչեցին հարցեր:
Մարզպետը մտահոգություն հայտնեց մարզկենտրոնի փողոցներով պարբերաբար հոսող ոռոգելի ջրի և կոյուղաջրերի վտանգավոր հետևանքների վերաբերյալ` ասֆալտափոսերի առաջացում և աղտոտվածություն: Ապա առաջարկեց քաղաքաքի բնակչության համար ստեղծել ակտիվ հանգստի պայմաններ:
Վերջում քաղաքապետը հայտարարեց, որ համայնքի ավագանու որոշմամբ քաղաքի բնակիչներ Ղևոնդ Բաբայանը և Նապոլեոն Հովհաննիսյանն արժանացել են Եղեգնաձորի պատվավոր քաղաքացու կոչման և հանդիսավորությյամբ նրանց հանձնեց վկայագրերը:
Համայնքի ղեկավարի 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը գնահատվեց բավարար:

Այնուհետև մարզպետը քաղաքապետի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությանբ այցելեց համայնքային ենթակայության կազմակերպություններ, հանդիպում ունեցավ ՀՈԱԿ-ների աշխատակիցների հետ, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին և ՀՈԱԿ-ներում տիրող իրավիճակին:

Էդգար Ղազարյանը նշված խմբի ուղեկցությամբ նաև շրջայց կատարեց Եղեգնաձորի փողոցներում, ծանոթացավ բարեկարգման աշխատանքների ընթացքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42