Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջերմուկում մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց շախմատի 5-րդ «Գրան պրի» մրցաշարի խորհրդանշական քայլը կատարել է Վայոց ձորի մարզպետը
18.07.2012
Ջերմուկում, հուլիսի 17-ին, ժամը` 15.00-ին, մեկնարկնարկեց ՖԻԴԵ-ի կանանց շախմատի 5-րդ «Գրան պրի» մրցաշարը: Մեկնարկի առաջին քայլը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ, կանանց Գրան պրիի մասնակից, միջազգային գրոստմայստեր, աշխարհի գործող չեմպիոնուհի, չինացի Հոու Յիֆանի փոխարեն կատարեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Առաջին քայլի հանդիսավոր պահին ներկա էին ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, տեղակալ Լևոն Յոլյանը:
Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել հուլիսի 16-ին:
Նշենք, որ կանանց մրցաշարը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ, նախորդը 2010 թ-ին էր: Մրցաշարին մասնակցում են 12 ուժեղագույն շախմատիստուհիներ` Հայաստանից, Չինաստանից, Մոնղոլիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Հնդկաստանից:
Մրցաշարը կտևի մինչև հուլիսի 29-ը:
Լուսանկարը` Jermuk 2012 FIDE.com-ի