Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2012 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ Ազատեկ համայնքի ղեկավարը
12.07.2012
Այսօր` ժամը 12:00-ին, Ազատեկի գյուղապետարանում համայնքի ղեկավար Գառնիկ Հովսեփյանը հանդես եկավ 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ, որին ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Նիստին մասնակցում էին մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Գրիգորյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամներ, համայնքի ներկայացուցիչներ:
Համայնքի ղեկավարը ներկայացրեց կատարած աշխատանքներն ու անելիքները, խոսեց առաջիկա իրականացվելիք ծրագրերի մասին:
Ներկայացվեց 2012 թվականի առաջին կիսամյակում համայնքի բյուջեին ամրագրված եկամուտների հավաքագրման ընթացքը:
Տեղի ունեցավ քննարկում: Քննարկվեց համայնքի մանկապարտեզում բնակվող երիտասարդ ընտանիքներին մանկապարտեզի տարածքից օտարելու հարցը: Քննարկման հաջորդ խնդիրը պտղատու այգիներ հիմնելու նպատակով հողեր տրամադրելու հարցն էր:
Քննարկման ավարտից հետո մարզպետ Էդգար Ղազարյանը գյուղապետի ուղեկցությամբ այցելեց մշակույթի տուն, տեղում ծանոթացավ իրավիճակին: