Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայքի քաղաքապետը հանդես եկավ 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ

11.07.2012

 Երեկ` ժամը 15:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Վայքի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում:
Համայնքի ղեկավար Հարություն Սարգսյանը հանդես եկավ 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ:
Քաղաքապետը ներկայացրեց կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերն ու անելիքները: Համայնքի 2012 թվականի բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին զեկուցեց Նարինե Հովհանննիսյանը:
Նիստին մասնակցում էին մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ա. Գրիգորյանը, մարզպետարանի սոցիալական և առողջապահության հարցերով վարչության պետ Խ. Գևորգյանը փոխքաղաքապետ Վ. Ասլանյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ:
Քննարկման ավարտից հետո մարզպետ Էդգար Ղազարյանը և քաղաքապետ Հարություն Սարգսյանն այցելեցին համայնքային ենթակայության կազմակերպությունները` Վայքի թիվ 1 և թիվ 3 մանկապարտեզներ, մանկական ստեզագործական կենտրոն, քաղաքային գրադարան, մշակույթի տուն, արվեստի դպրոց, մարզադաշտ, մանկապատանեկան մարզադպրոց, տեղում ծանոթացան ՀՈԱԿ-ների խնդիրներին,
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53