Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի 4-րդ նիստը

11.07.2012

 2012թ. հուլիսի 11-ին, ժամը՝ 14.00-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Նիստի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը:
1. 2012թ. առաջին կիսամյակում համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին:
2. Բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքների ընթացքը մարզի համայնքներում:
3. ՀՀ Կառավարության երրորդ հրատապ ծրագրով մարզին հատկացված ֆինանսնական միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների մասին:
4. ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Կառավարության և ՀՀ Վարչապետի կողմից ընդունված իրավական ակտերի մասին հաղորդում:

2012թ. առաջին կիսամյակում համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին զեկուզումով հանդես եկավ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը:
Ներկայացված հարցի շուրջ ծավալվեց շահագրգիռ քննարկում: Համայնքների ղեավարները ներկայացրին իրենց հուզող հարցերը, որոնք մասամբ վերաբերում էին բազաների հստակեցմանը: ՏԿՆ փոխնախարարը և մարզպետը հնչեցրին իրենց նկատառումները և հորդորեցին համայնքապետերին անել առավել հնարավորը, սեփական եկամուտների հավաքգրման հարյուր տոկոսանոց ցուցանիշ ապահովելու նպատակով:
Մարզի համայնքներում բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն  Մկրտչյանը:
ՀՀ Կառավարության երրորդ հրատապ ծրագրով մարզին հատկացված ֆինանսնական միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների մասին տեղեկություն հաղորդեց մարզպետ Էդգար Ղազարյանը, իսկ առաջացած հարցերին պատասխանեց աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը:
ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Կառավարության և ՀՀ Վարչապետի կողմից ընդունված իրավական ակտերի մասին հաղորդումով հանդես եկավ
աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը:
Եղան նաև հայտարարություններ:
Նիստի արձանագրությանը ծանոթանալու համար կարող եք այցելեց Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայք`(vdzor.gov.am) <Մարզպետարան> բաժնի <Մարզխորհրդի նիստեր և օրակարգ> ենթաբաժին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37