Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Իմ Հայաստան> համահայկական փառատոնի մասնակիցները` Վայոց ձորում

10.07.2012

ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվում է <Իմ Հայաստան> համահայկական փառատոնը, որի նպատակը Հայաստան-սփյուռք համագործակցության հնարավորությունների ընդլայնումն է, Հայաստանի և սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացումը և իրականացվող ծրագրերին սատարելը, ինչպես նաև հայկական մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելը:
Հուլիսի 9-ին փառատոնի մասնակից հինգ պարախմբեր  հյուրընկալվեցին Վայոց ձորի մարզում:
Արենի գյուղի մոտ փառատոնի մասնակիցներին դիմավորեցին Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և Եղեգնաձորի երաժշտական կրթօջախի տնօրեն Ֆիլիպ Բալոյանը: Իսկ մարզկենտրոնում նրանց հյուրընկալեց փոխմարզպետ Մելս Հարությունյանը: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հյուրերը հնարավորություն չունեցան այցելել պատմամշակութային որևէ հուշարձան կամ պատմական հետաքրքրություն ներկայացնող որևէ վայր: Չնայած տեղացող անդադար ու հորդառատ անձրևին, Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում տեղի ունեցավ շատ գեղեցիկ համերգ:
Համերգային ծրագրում ելույթ ունեցան Վրաստանից` Վիրահայոց Թեմի մշակութային կենտրոնի <Ջեյրան> համութը (գեղ. ղեկ և պարուսույց` Սվետլանա Երիցյան) և Ախալքալաքի շրջանի <Վանք> պարային համույթը (գեղ. ղեկավար` Լիանա Կաշավանիձե, պարուսույց` Էրիկ Աթոյան), Ռուսաստանի Դաշնությունից` <Զվարթնոց> պարախումբը` Մոսկվա (դեղ. ղեկ. և պարուսույց` Անժելա Ստեփանյան) և <Նաիրի> համույթը` Նիժնի Նովգորոդ (գեղ. ղեկավար` Կարինե Քոչարյան, պարուսույց` Անահիտ Սարիբեկյան), Բուլղարյայի հայ համայնքի <Նաիրի> համույթը (գեղ. ղեկ. և պարուսույց` Էմմա Շահինյան):  Համերգը վարում էր ամֆիթատրոնի պատասխանատու Ֆլորա Մարգարյանը: Համերգն անցավ ջերմ ծափողջույնների ուղեկցությամբ:
Համերգի սկզբում հյուրերը շնորհակալանքի խոսք հնչեցրին ուղղված Վայոց ձորի մարպետ Էդգար Ղազարյանին:
Համերգային ծրագիրն իր ողջույնի խոսքով ամփոփեց մարզպետի տեղակալը:  Մելս Հարությույանը շնորհակալություն հայտնեց համերգի մասնակիցներին և փառատոնի կազմակերպիչներին:
Բազմազանությամբ և կատարողականությամբ աչքի ընկնող պարերով հագեցած համերգային ծրագրի դիտումից հետո եղեգնաձորցի հանդիսատեսը համոզված է, որ հայ պարարվեստը սփյուռքում ոչ միայն հուսալի ձեռքերում է, այլև ապահովված է կատարման բարձր ճաշակը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40