Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ

09.07.2012

Երեկ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ:
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին մասնակցել են համայնքի 1627 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից 973-ը:
Համայնքի ղեկավարի 2 թեկնածուներից մեկի` անկուսակցական Գառնիկ Բաբայանի ինքնաբացարկից հետո, միակ թեկնածու գրանցված ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ Գագիկ Ալոյանն ստացել է քվեարկության մասնակցած 973 ընտրողների 908-ի կողմ քվեն: Դեմ են քվեարկել 22 քաղաքացիներ, անվավեր է ճանաչվել 43 քվեաթերթիկ: Նախնական տվյալներով` համայնքի գործող ղեկավարը վերընտրվել է:
Համայնքի ավագանու 7 տեղի համար եղել են 8 թեկնածուներ` 1-ական թեկնածուներ են ունեցել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը: Նշված կուսակցական թեկնածուները և, ևս 4 անկուսակցականներ, ըստ նախնական տվյալների, ընտրվել են Գետափի համայնքի ավագանու անդամներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37