Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն

09.07.2012

 Բուժաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պատվոգրերով պարգևատրել էր Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք քաղաքների բուժհաստատությունների տասնմեկ բուժաշխատողների:
Այսօր <Եղեգնաձորի բժշկական կենտրոն> ՓԲԸ-ի աշխատակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և հանդիսավորությամբ անձնակազմի հինգ բուժաշխատողներին` բժիշկներ Աշոտ Թունյանին, Հենզել Հովհաննիսյանին, Ռուզաննա Ավետիսյանին, բուժքույրեր Անուշ Խաչատրյանին և Սիրվարդ Գրիգորյանին հանձնեց առողջապահության նախարարի կողմից տրված պատվոգրերը:
Մարզպետը շնորհավորեց նաև բուժաշխատողներին անցած մասնագիտական տոնի առթիվ և բարեմաղթանքներ հղեց նրանց իրենց դժվար, բայց շնորհակալ աշխատանքում:
Մարզպետը հաջողություններ մաղթեց բուժհաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանին և բուժանձնակազմին` ի շահ Վայոց ձորի ազգաբնակչության առողջության պահպանման ու վերականգման և ի կատարումն այդ գործընթացին ուղղված հետագա ծրագրերի:
Ավելի վաղ պատվոգրեր էին հանձնվել նաև Ջերմուկ և Վայք քաղաքների բուժհաստատությունների 6 աշխատակիցների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:39:54