Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառում նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան
05.07.2012
Հուլիսի 4-ին Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնում մարզի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար տեղի ունեցավ հանդիպում, նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, <Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա> հասարակական կազմակերպության անդամները, ՄԻՊ գրասենյակի Վայոց ձորի մասնաճյուղի ներկայացուցիչները:
Մարզպետը ողջունեց մասնակիցների, համառոտ ներկայացրեց Սահմանադրության դրույթները և հորդորեց ներկաներին ընթերցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Այնուհետև<Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի> անդամ, ՇՊԱԿ Վայոց ձորի մարզի համակարգող Էմին Բեգլարյանը պատմական էքսկուրս կատարեց` ներառելով Սահմանադրության ստեղծման առաջին քայլերը և պատմական զարգացումները մինչև մեր օրերը ինչպես հայոց աշխարհում, նմանապես և եվրոպական ու ամերիկյան Սահմանադրությունների ստեղծման քարտեզը: Սահմանադրության մասին խոսեցին նաև ՄԻՊ գրասենյակի իրավաբաններ Լուսինե Մարտիրոսյանը և Արմինե Հարությունյանը:
Վերջում ծավալվեց քննարկում, որին ակտիվորեն մասնակցեցին հրավիրված ուսանողները: