Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուղերձ
05.07.2012
Սիրելի հայրենակիցներ:
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Այդ օրը պետական տոնացույցում հայտնվել է 1995 թվականի հուլիսի 5-ից, երբ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: 2005 թվականի նոյեմբերի 27-ին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումները էլ ավելի կատարելագործեցին մեր հիմնական օրենքը՝ այն դարձնելով առավել համահունչ ժամանակակից ժողովրդավարական պետությունների չափանիշներին:
Սահմանադրությունը, քաղաքացիական համերաշխության, օրինականության ու կայունության հիմնական երաշխիքն է: Սահմանադրությունը պետության հիմնաքարն ու հիմնակառույցն է: Սահմանադրությունը պետության մայր օրենքն է, որը սահմանում է տվյալ երկրի քաղաքական, իրավական, տնտեսական հիմունքները: Այն օժտված է բարձրագույն իավաբանական ուժով:
Ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր ամենօրյա գործունեությամբ լինի ծայրաստիճան օրինապաշտ, հարգի ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները՝ դրանով իսկ ամրապնդելով Հայոց անկախ պետականության հիմքերը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Էդգար Ղազարյան