Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կլոր սեղան նվիրված Օքսֆամի ծրագրերի ներկայացմանը
04.07.2012
Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ միջոցառում, նվիրված Վայոց ձորի մարզում Օքսֆամի ծրագրերի ներկայացմանը և կլոր սեղան քննարկմանը, որը նախաձեռնել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և Օքսֆամ միջազգային կազմակերպությունը: Միջոցառմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Հայաստանում Օքսֆամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, մարզպետարանի աշխատակիցներ, գյուղապետեր, Վայոց ձորում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Օքսֆամի ծրագրերի շահառուներ:
Մարգարիտա Հակոբյանը ներկայացրեց ծրագրի նպատակը` ընդլայնել փոքր ֆերմերների շուկայական հնարավորությունները:
Ըստ բանախոսի` Օքսֆամի կենսապահովման ծրագիրն աջակցում է աղքատ բնակչությանն ուղղված գյուղատնտեսության զարգացմանը, կլիմայի փոփոխության հետ կապված գյուղատնտեսական ռիսկերի նկատմամբ փոքր ֆերմերների դիմացկունության բարձրացմանը` աղքատներին ուղղված քաղաքականության և ներդրումների խթանման միջոցով: Օքսֆամի աջակցությամբ հիմնադրվել են կոոպերատիվներ և կառուցվել են թարմ մրգի և բանջարեղենի պահպանման 5 սառնարանային տնտեսություններ, 210 տ ընդհանուր տարողությամբ: Առաջիկա երեք տարիների ընթացքում կազմակերպությունը պատրաստվում է ընդլայնել «Կայուն կենսաապահովման ծրագիրը» Տավուշի ու Վայոց ձորի մարզերում և աջակցել նշված մարզերի 40 գյուղական համայնքների ֆերմերների:
Ծավալվեց քննարկում, եղան հարց ու պատասխաններ:
Ամփոփելով հանդիպումը` Վայոց ձորի մարզպետը շնորհակալություն հայտնեց Օքսֆամի տնօրինությանը, իրականացրած ծրագրերի համար և հաջողություններ մաղթեց առաջիկա ծրագրերի իրականացման ընթացքում:
Նշենք, որ Հայաստանում Օքսֆամը գործում է 1994 թվականից: