Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընտրվեցին <Լավագույն մարզական ընտանիք> մրցույթի մարզային փուլի հաղթողները

04.07.2012

ՀՀ Նախագահի մրցանակի համար <Լավագույն մարզական ընտանիք- 2012> մրցույթին Վայոց ձորի մարզից մասնակցել է 76 ընտանիք, տարիքային երեք խմբերով` 2004-2006, 2001-2003, 1998-2000 թվականներին ծնված երեխաների տարիքով:
Մրցույթի մարզային փուլին մասնակցել են 27 ընտանիքներ, որոնցից լավագույն արդյունքներ գրանցած 9 ընտանիքները` յուրաքանչյուր տարիքային խմբից`3 ընտանիք, կմասնակցեն Ծաղկաձորում ս/թ հուլիսի 8-ից 14-ը կայանալիք հանրապետական փուլին:
Ընդհանուր հաշվարկի արդյունքում Վայոց ձորի մարզից <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի հանրապետական փուլին կմասնակցեն 2004-2006 տարիքային խմբում եզրափակիչ փուլ անցած ընտանիքները` Արենիից` Դավթյանների, Վայքից` Ասլանյանների, Եղեգնաձորից` Ոսկանյանների ընտանիքները:
2001-2003 տարիքային խմբից եզրափակիչ են անցել Երևանից` Հովհաննիսյանների, Արենիից` Սողոմոնյանների, Վայքից` Ջանոյանների ընտանիքները:
1998-2000 տարիքային խմբում հաղթող ընտանիքներ են` Եղեգնաձորից` Բոյաջյանների, Մալիշկայից` Շահբազյանների, Ջերմուկից` Հովհաննիսյանների ընտանիքները:
Մրցույթի հանրապետական փուլին կմասնակցեն ՀՀ Նախագահը, ՀՀ մարզպետները, Երևան քաղաքից և Արցախից մրցույթին մասնակցող թիմեր ներկայացրած վարչական շրջանների ղեկավարները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:22:01