Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկայացրեց Արցախ այցելության նպատակն ու մանրամասնեց հանդիպումների արդյունքները

03.07.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակության կազմում երկօրյա աշխատանքային այցով հունիսի 28-29-ին Արցախում էր գտնվում Վայոց ձորի մարզպետը:
Այցի շրջանակում մարզպետ Էդգար Ղազարյանն այցելել է Քաշաթաղի շրջան, որտեղ շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ քննարկել են հետագա համագործակցության ուղղությունները, ծրագրերը և առաջիկա անելիքները:
Այդ մասին մարզպետը ներկայացրեց իր կողմից հրավիրված խորհրդակցության մասնակիցներին: Խորհրդակցությանը մասնակցում էին փոխմարզպետ Մելս Հարությունյանը և մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
ասաց, որ հանդիպման ընթացքում` հունիսի 28-ին, Բերձոր քաղաքում հանդիսավորությամբ ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր` ՀՀ Վայոց ձորի մարզի և Արցախի Քաշաթաղի վարչական շրջանի միջև հետագա համագործակցության խորացման նպատակով, որին մասնակցել են նաև Քաշաթաղի վարչական շրջանների ղեկավարները:
Երկուստեք համաձայնություն է ձեռք բերվել առկա համագործացկության ուղղությունների ընդլայնման վերաբերյալ:
Կողմերը հաստատակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը ոչ միայն իշխանությունների մարկարդակով, այլ նաև կարևորել են` համայնքների միջև համագործակցությունը, ընտանիքների միջև փոխադարձ բարեկամական կապերը: Մարզպետը նշեց, որ մինչ այդ եղած համագործակցությունը կողմերը կշարունակեն ՀՀ Վայոց ձորի մարզի և Արցախի Քաշաթաղի շրջանի կենսագործունեության ամենատարբեր բնագավառներում ու ոլորտներում` կրթամշակութային, մարզական, միջոցառումների, ինչպես նաև տուրիզմի և հանգստի կազմակերպում, գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման ծրագրերի իրականացում, վարչարարական փորձի փոխանակում:
Քննարկման ժամանակ եղան նաև այլ առաջարկություններ, որոնք տեղ կգտնեն հետագա համագործակցության ծրագրերում:
Մարզպետ Էդգար Ղազարյանն այցելել է նաև Քաշաթաղի շրջանի մի շարք համայնքներ:
Մարզպետը նշեց, որ նույն օրը հանդիպում է կայացել Արցախի Նախագահի հետ, ՀՀ փոխվարչապետի և Արցախ ժամանած ՀՀ մյուս մարզպետների մասնակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58