Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն
03.07.2012
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ հուլիսի 4-ին, ժամը`17.00-ին, Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնում տեղի կունենա հանդիպում, նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան:
Հանդիպմանը կմասնակցեն Վայոց ձորի մարզում գործող ԲՈՒՀ- երի ուսանողները, <Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա> հասարակական կազմակերպության անդամները, ՄԻՊ գրասենյակի Վայոց ձորի մասնաճյուղի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում կհնչեն թեմատիկ դասախոսություններ և կկազմակերպվի քննարկում:
Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու հանդիպմանը:
Հասցեն` Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Մոմիկի 1, Մարզային երիտասարդական կենտրոն:
Հեռախոս` (+374)281.2.25.51
(+374)93.82.63.42
Մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժին