Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց ԼՂՀ

29.06.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետները, այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ, կքննարկվեն Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջեւ փոխգործակցության հարցեր:
Մարզպետները կայցելեն Լեռնային Ղարաբաղի գործընկեր վարչական շրջաններ, տեղերում կամփոփեն կատարված աշխատանքները, կքննարկեն համագործակցության ուղղություններն ու կոնկրետ ծրագրերի վերաբերյալ անելիքները: Նշենք, որ Արագածոտնի մարզը համագործակցում է Հադրութի շրջանի, Արմավիրի մարզը` Շուշիի շրջանի, Շիրակի մարզը` Ասկերանի շրջանի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը` Քաշաթաղի շրջանի, Տավուշի մարզը` Մարտակերտի շրջանի հետ:
Արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները կամփոփվեն ԼՂՀ կառավարությունում:
Աղբյուրը` ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:22:01