Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկեց <Լավագույն մարզական ընտանիք> մրցույթի մարզային փուլը
27.06.2012
Այսօր Վայոց ձորի մազկենտրոն Եղեգնաձոր քաղաքի մարզադաշտում` համաձայն սահմանված ժամանակացույցի, մեկնարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար <Լավագույն մարզական ընտանիք> մրցույթի 2012 թվականի Վայոց ձորի մարզային փուլը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչները:
Մարզպետը ողջունեց մրցույթի մասնակիցներին, հաջողություններ մաղթեց նրանց ինչպես մարզային, նմանապես և հանրապետական փուլերում:
Ողջույնի խոսք ասաց նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Սուրիկ Պռազյանը:
Մրցույթի տարածքային փուլն անցկացվել է հունիսի 1-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում՝ մարզի 3 քաղաքային համայնքներում, որին մասանակցել են տարածաշրջանի գյուղական համայնքների մարզական ընտանիքները:
Մրցույթն անց է կացվել երեք տարիքային խմբերով, հետևյալ մարզաձևերով` խաղային փոխանցումավազք`30մ, խաղային փոխանցումավազք` 80մ (15մ+25մ+40մ), բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ, պարանի ձգում, թենիսի գնդակի նետում, հեռացատկ:
Մարզային փուլի արդյունքներով <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի հանրապետական փուլին Վայոց ձորի մարզից կմասնակցեն երեք տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված 9-ը ընտանիքները:
Մրցույթի հանրապետական փուլը կկայանա Ծաղկաձորում` հուլիսի 8-ից 14-ը: Եզրափակիչ փուլում հաղթող առաջին երեք ընտանիքները կստանան դրամական պարգևներ և պատվոգրեր` ՀՀ նախագահի կողմից:
Մարզի տարածքային փուլերում հաղթած 27 ընտանիքները գրավելով 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր, կարժանանան խրախուսական պարգևների` համապատասխանաբար ստանալով 60, 50 և 40 հազարական դրամ: