Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում մարզպետի մոտ

26.06.2012

Ղազախստանի դեսպանանատունը կազմակերպել է այցեր տարբեր մարզեր, հայ հասարակայնությանը ներկայացնելու իրենց երկիրը: Հերթական այցը, որը կազմակերպվել էր "Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ-ի և ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան կողմից <Հայաստան-Ղազախստան. քաղաքակրթությունների երկխոսություն> ծրագրի շրջանակում, Վայոց ձոր էր, որտեղ դեսպանը հյուրընկալվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում, հանդիպեց տնօրեն Սոս Խաչիկյանի և ուսանողների հետ: Մասնաճյուղի ուսանողների համար դասախոսություններով հանդես եկան Կարեն Բեքարյանը` ՀԿ նախագահ, Նաիրա Մկրտչյանը-արևելագետ, "Արմեդիա" և "Հայացք աշխարհին" հեռուստահաղորդումների հեղինակ, Վահրամ Տեր-Մաթևոսյանը` ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Ալմատ Տոեկին` դեսպանատան խորհրդական, Մանվել Ղումաշյանը` Հասարակական կապերի և տեղեկատվության կենտրոնի տարածաշրջանային հետազոտությունների ծառայության ղեկավար: Այնուհետև ծավալվեց քննարկումներ հիմնականում ԵՎՐԱԶԵՍ-ի համագործակցության, ԱՊՀ և ՀԱՊԿ պայմանագրերի, կրթության ոլորտի համագործակցության ծրագրերի և հեռանկարների, Հայ-ղազախական տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտների հարաբերությունների վերաբերյալ: Խոսվեց նաև Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում Ղազախստանի դերի մասին:
Անդրադարձ եղավ հետագա համագործակցության զարգացման ուղղություններին, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանային համագործակցության խնդիրներին և կարևորվեց նմանատիպ հանդիպումների շարունակականությունը:

Համալսարանից դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը ուղևորվեց Վայոց ձորի մարզպետարան, որտեղ նա և նրան ուղեկցող անձինք հանդիպեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ:
Մարզպետի մոտ քննարկվեց այս տարվա հունիսի սկզբին Աստանայում տեղի ունեցած հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի արձանագրության դրույթները, որտեղ ի թիվս համագործակցության այլ ուղղությունների, նախատեսված է նաև համագործակցություն համայնքային մակարդակներում, մասնավորապես` Ջերմուկ քաղաքի և ղազախական նշանավոր կուրորտային կենտրոններից մեկի միջև:
Հանդիպման մասնակիցներն ի նշան բարեկամական հանդիպման` հուշանվերներ փոխանակեցին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29