Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պայքար մորեխների դեմ

26.06.2012

Հանրապետության մարզերի որոշ գյուղատնտեսական տարածքներում խիստ ավելացել են  մորեխներն ու ծղրիդները, որոնք վնասում գյուղացիական տնտեսությունների սպասվելիք բերքը:  Վայոց ձորի մարզում մորեխներով ու ծղրիդներով առավել բաձր վարակվածության աստիճան ունեն Գլաձոր, Գետափ և Եղեգնաձոր համայնքների հողատարածքները: Այդ մասին են վկայում <Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և Բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից համայնքներում կատարած մոնիթորինգի արդյունքները:

Մորեխների զարգացման օջախների վերացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից համայնքներին անհատույց հատկացվել է 30 լիտր «Կռալ» տեսակի բույսերի պաշտպանության միջոց, 200 հեկտարի վրա պայքարի աշխատանքներ իրականացնելու համար:
Ներկայումս վնասատուների դեմ պայքարի աշխատանքներն ընթացքի մեջ են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45