Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պայքար մորեխների դեմ
26.06.2012
Հանրապետության մարզերի որոշ գյուղատնտեսական տարածքներում խիստ ավելացել են մորեխներն ու ծղրիդները, որոնք վնասում գյուղացիական տնտեսությունների սպասվելիք բերքը: Վայոց ձորի մարզում մորեխներով ու ծղրիդներով առավել բաձր վարակվածության աստիճան ունեն Գլաձոր, Գետափ և Եղեգնաձոր համայնքների հողատարածքները: Այդ մասին են վկայում <Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և Բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից համայնքներում կատարած մոնիթորինգի արդյունքները:
Մորեխների զարգացման օջախների վերացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից համայնքներին անհատույց հատկացվել է 30 լիտր «Կռալ» տեսակի բույսերի պաշտպանության միջոց, 200 հեկտարի վրա պայքարի աշխատանքներ իրականացնելու համար:
Ներկայումս վնասատուների դեմ պայքարի աշխատանքներն ընթացքի մեջ են: