Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառումներ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան

01.06.2012

Ամպրոպ չկա, ամպ չկա, Ձմեռ չկա, ձյուն չկա:
Միշտ գարուն է ու գարուն, Մանուկների աշխարհում:

Հենց մշտավառ գարնանային տրամադրությամբ էլ հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Եղեգնաձորի մարզային գրադարանում բացվեց <Ծաղիկներին` արև, երեխաներին` խաղաղություն> խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված էին քաղաքի դպրոցների շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքները: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ երեխաները հանդես եկան նաև իրենց ստեղծագործությունների ընթերցմամբ, արտասանեցին մանկական բանաստեղծություններ և կատարեցին մանկական երգեր:
Երեկոյան մանկապարտեզների սաների համար միջոցառում էր կազմակերպել մարզային մշակույթի տունը: Միջոցառումն սկսվեց քաղաքային ամֆիթատրոնում, երեխաների կավճանկարով: Այնուհետև ներկաներին իրենց կատարումներով ուրախացրին և մեծ հաճույք պատճառեցին մշակույթի տան մանկական գեղարվեստական խմբերի սաները: Միջոցառումն ավարտվեց դիսկոտեկով, որի ընթացքում երեխաներն ուրախ պարում էին ամֆիթատրոնի հրապարակում և օգտվում հարակից այգու մանկական կարուսելներից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:23:30