Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տարեդարձը
29.05.2012
Մայիսի 28-ին Հանրապետության տոնի կապակցությամբ Եղեգնաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը և 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ <Զենքերի բացօթյա թանգարանի> բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրված է մայիսյան հաղթանակներին:
Բացօթյա թանգարանի բացման կապակցությամբ ներկաներին խաղաղություն մաղթեց և օրհնության խոսք ասաց Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը:
Այնուհետև միջոցառման մասնակիցներին ողջունեցին մարզպետ Սերգեյ Բագրատյանը և թանգարանի բացման հովանավոր, ռուսաստանաբնակ գործարար Վարդան Հայրապետյանը, որոնց էլ վերապահված էր ժապավենը կտրելու պատիվը: Քաղաքի բնակիչներին սրտի խոսքն ասացին նաև քաղաքապետ Սիրեկան Բաբայանը և Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Իրինա Ֆյոդորովան: Եղեգնաձորի քաղաքապետի որոշմամբ բարերար Վարդան Հայրապետյանին շնորհվեց Եղեգնաձորի պատվավոր քաղաքացու կոչում:
Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով: