Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի դպրոցներում հնչեց վերջին զագը
25.05.2012
ՀՀ Վայոց ձորի մարզի 41 դպրոցներում հնչեց <Վերջին զանգը> , որի ղողոնջների ներքո կյանքի նոր փուլի շեմին ոտք դրեցին 934 շրջանավարտներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները ներկա գտնվեցին դպրոցներում կազմակերպված «Վերջին զանգի» տոնական միջոցառումներին: Միջոցառումներին մասնակցել են դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, շրջանավարտների ծնողներն ու հարազատները:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը ներկա է եղել մարզկենտրոնի 3 դպրոցներում անցկացվող միջոցառումներին, շնորհավորել շրջանավարտներին ու բարի երթ մաղթել նրանց:
Մարզի 2011-2012 ուսումնական տարվա 934 շրջանավարտներից 407-ը դիմել են բարձրագույն ուսումնական հաստատություններ, նրանցից 3-ը ոսկե մեդալի հավակնորդներ են: