Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՂԵՐՁ

23.05.2012

Սիրելի շրջանավարտներ
Սիրով շնորհավորում եմ ձեզ` դպրոցն ավարտելու կապակցությամբ: Այսօր տոն է ձեզ համար, քանզի դուք ավարտում եք դպրոցը և քայլ կատարում դեպի կյանքի նոր փուլ:
Դուք կյանք եք մտնում, անցյալում թողնելով ձեր վարդագույն մանկության, գունագեղ պատանության տարիների պատմությունը` նախադպրոցական ու դպրոցական կրթության ժամանակահատվածը:
Ժամանակահատված, երբ դուք գտնվում էիք ձեր սիրասուն ծնողների ու սիրելի ուսուցիչների հոգածության ներքո, ովքեր հոգում էին ձեր ուսուցման և դաստիարակության հետ կապված խնդիրները: Եվ համոզված եմ, որ դուք դարձել եք այնպիսին, ինչպիսին երազում էին ձեր ծնողները և այնպիսին, ինպիսին դառնում է դպրոցն ավարտող յուրաքանչյուր անձ, ով դաստիարակվում է հայեցի եւ ստանում խորը ու կայուն գիտելիքներ: Ուստի համոզումով ասում եմ, որ մեր երկրի ապագան, ձեր դեպքում` մեր մարզի գալիք տարիների պատմությունը պայմանավորված է նաեւ ձեզանով, քանզի դուք որտեղ էլ լինեք միշտ մտածելու եք նաև մեր մարզի խնդիրների լուծման մասին, և ինչ զբաղմունք էլ ունենաք` զինվոր թե բանվոր, գիտնական թե բժիշկ, արվեստագետ թե արհեսավոր ձեր պարտականությունները կատարելու եք մեծ պատասխանատվությամբ, պարտքի մեծ զգացումով, ի շահ ձեր ընտանիքների, ձեր դպրոցների, ձեր ծննդավայրի, մեր մարզի և մեր երկրի:
Սակայն այդ ամենին հասնելու համար կյանքի հասունության փուլում ձեզ հանդիպած խնդիրներն ու դժվարությունները դուք հաղթահարելու եք ինքնուրույն, առանց ծնողների եւ ուսուցիչների: Դարձյալ համոզված եմ, որ դուք այդ ճանապարհը նույնպես անցնելու եք արժանապատվորեն, քանզի դուք ձեռք եք բերել ամենաարժեքավոր գանձը` գիտելիք, որի շնորհիվ դուք կարող եք հաղթահարել բոլոր դժվարությունները և լուծել ցանկացած խնդիր:
Ուստի մաղթում եմ ձեզ բարի երթ,կյանքի արևոտ ու կանաչ արահետ:
Կրկին շնորհավոր ձեր տոնը , սիրելիներս, և բարի ճանապարհ դեպի լուսավոր ապագա:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37