Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի պատվիրակությունը` Բերձորում

21.05.2012

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ մայիսի 18-ին կայացավ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ, որոնց մասնակցում էին նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ինչպես նաև հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և սփյուռքից:
ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը ղեկավարում էր փոխմարզպետ Մելս Հարությունյանը:
Միջոցառումն սկսվեց արցախյան ազտամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալրում` պսակադրությամբ, որտեղ հնչեց Արցախի պետական հիմնը: Այնուհետև ԼՂՀ Նախագահը պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների: Բակո Սահակյանը մասնակցել է Բերձոր քաղաքի բնակելի նոր թաղամասի հիմնարկեքի արարողությանը:
Միջոցառուման ընթացքում հնչում էին ժողովրդական երգեր և ներկայացվում էին հայկական ազգային պարեր: Իսկ հրավառությունն ամբողջական դարձրեց հյուրերի և բերձորցիների տոնական տրամադրությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40