Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր Թանգարանների միջազգային օրն է

18.05.2012

Այսօր Թանգարանների միջազգային օրն է, որի կապակցությամբ մեր հանրապետությունում կիրականացվի <Թանգարանային գիշեր> ակցիան: «Թանգարանային գիշեր» ակցիան Հայաստանի Հանրապետությունում մեկնարկում է 8-րդ անգամ: Այն առաջին անգամ կազմակերպել են ֆրանսիացիները: Ակցիայի շրջանակներում` մայիսի 19-ին, անվճար սկզբունքով այցելուների համար բաց կլինեն Երեւանի եւ մարզերի թանգարանները:
Այցելուների առջև իր դները կբացի նաև Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը: Թանգարանում կկազմակերպվի ժամանակավոր ցուցադրություն <Ժամանակների խաչմերուկում> թեմայով: Ցուցադրության բացումը տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 18:00-ին: Մինչև ժամը 24-ը թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար:
Այցելուները կծանոթանան նաև թանգարանում գործող մարզի գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսին:
Դպրոցականների կատարմամբ /ջութակ, ֆլեյտա/ կհնչեն դասական երաժշտության գործեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12