Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ցերեկույթ`նվիրված գրող Էդվարդ Միլիտոնյանի ծննդյան հոբելյանական տարեդարձին
17.05.2012
<Մանկական բանաստեղծությունը պետք է խոսի երեխայի հետ, պետք է թռչի նրա հետ, պետք է ընկեր լինի նրան>,- բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի այս խոսքերով սկսվեց Վայոց ձորի մարզային գրադարանում կազմակերպված գրական-գեղարվեստական ցերեկույթը, որը նվիրված էր գրողի ծննդյան 60-ամյակին:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը:
Այնուհետև Մերի Մինասյանը ներկայացրեց գրողի կենսագրությունը: Մերիի դպրոցական ընկերները հնչեցրին Էդվարդ Միլիտոնյանի բանաստեղծությունները, որոնք մեծ տպավորություն թողեցին ներկաների վրա, նրանց մոտ առաջացնելով ուրախության ու հրճվանքի զգացողություններ:
Միջոցառումը կազմակերպել էր մարզային գրադարանի մանկական բաժինը: