Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փլուզվել է Գետափ գյուղի հանդամիջյան ճանապարհը

14.05.2012


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


Ս/թ. մայիսի 13-ին Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի ղեկավարից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ նույն համայնքի 19-րդ փողոցի վրա Գետափ գյուղի բնակիչներ Մանուշ Ավետիսյանին և Մարտիկ Դանիելյանին պատկանող սեփականաշնորհված հողատարածքներում տեղի է ունեցել փլուզում:
Հանձնաժողովը, մասնակցությամբ Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Ս.Աղաջանյանի, ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ մայոր Հ. Սարգսյանի և ՄՓՎ օպերատիվ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Ա. Գասպարյանի, տեղում ուսումնասիրեց երևույթը:
Պարզվեց, որ Գետափ գյուղի բնակիչ Մարտիկ Դանիելյանին պատկանող օժանդակ շինությունը գտնվում է ճամփեզրին կից` փողոցի արևելյան հատվածում: Օժանդակ շինությունից 4 մետր հեռու թեք լանջի վրա մոտ 560 քմ /14*40/ հողատարածք, որը մշակվում է Մ.Դանիելյանի և Մ.Ավետիսյանի կողմից, փլուզվել է, որի վրա եղել են պտղատու ծառեր: Օժանդակ շինությունը չի վնասվել: Փլուզված հողազանգվածի տակ է մնացել լանջի ներքևից անցնող հանդամիջյան ճանապարհը:
Փլուզված հատվածում առկա են գրունտային ջրերի ելքեր և ճաքեր: Օժանդակ շինությունից վերև գտնվում են բնակելի տներ և հողամասեր, ինչպես նաև համայնքը սնուցող ոռոգման մայր առուն:
Հանձնաժողովի եզրակացությամբ` փլուզված հատվածում գրունտային ջրերի ավելացումը կապված է վերևի հողատարածքների ոռոգման և մայր առվից ջրի ներծծման հետ:
Հանձնաժողովի կողմից առաջարկվել է համայնքի ղեկավարին` համայնքը սնուցող հողաշեն մայր առուն փոխարինել կիսախողովակներով, իսկ ոռոգումը կազմակերպել խնայողական ռեժիմով:

 

 

 



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53