Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում հանդիսությամբ նշվեց մայիսյան Եռատոնը

10.05.2012

Մայիսի 9-ը հայոց տոնացույցում նշվում է իբրև Հաղթանակի և խաղաղության օր: Այն երկակի նշանակության տոն է հայ ժողովրդի համար, քանզի նշվում է ԽՍՀՄ-ի կողմից Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակը, որում հայ ժողովուրդն անուրանալի ներդրում ունեցավ և ՀՀ ու ԼՂՀ պաշտպանական ուժերի կողմից Շուշիի հերոսական ազատագրման օրը, որպես մեր նորօրյա կարևորագույն հաղթանակի տոն: Տոնական խորհուրդն ամբողջական է դառնում որպես ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման օր ու հիրավի դառնում Եռատոն:
Իսկ այս տարի այն նաև հոբելյանական է, քանզի լրանում է Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը:

Ձևավորված ավանդույթի համաձայն` մայիսի 9-ին Հայրենական պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողին հարող հրապարակում կայացավ զինվորական շքերթ, որի ընթացքում ներկաներին ողջունեցին և մայիսյան հաղթանակների կապակցությամբ շնորհավորական խոսքեր ասացին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը և 4-րդ բանակային կորպուսի հրամանատարական կազմի ներկայացուցիչ, գնդապետ Ա. Փիլոյանը: Այնուհետև հնչեցին թեմատիկ երգեր, որոնց ուղեկցությամբ և մարզպետի գլխավորությամբ Հայրենական պատերազմի վետերանները, Արցախյան հերոսամարտի մասնակիցները, մարզային տարբեր կառույցների պատասխանատուներ, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, ուսանողներ, դպրոցականներ և պարզապես հաղթանակների եռատոնը գնահատող մարդիկ հանդիսավոր քայլերթով շարժվեցին դեպի Հայրենական պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձաններ` ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհելով նրանց պայծառ հիշատակին:
Եռատոնի կապակցությամբ տոնախմբություններ են կատարվել նաև մարզի համայնքներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37