Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գյուղատնտեսական աշխատանքների վիճակը Վայոց ձորի մարզում
20.04.2012
Գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում Վայոց ձորի մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացվել է 351300 լիտր դիզելային վառելանյութ և 500 տոննա ազոտական պարարտանյութ: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ի դրությամբ վերը նշված քանակություններն ամբողջությամբ ներկրվել և բաշխվել է շահառուներին:
Բնակլիմայական պայմանների պատճառով այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքները նախորդ տարիների համեմատ ուշ սկսվեց, սակայն մարզի ցածրադիր գոտիներում ավարտվել են խաղողի և պտղատու այգիների էտի ու ձևավորման աշխատանքները և կատարվել է մոտ 300հա հացահատիկային մշակաբույսերի ցանք:
< Եղեգնաձոր> և <Վայք> ՋՕԸ-երի կողմից ավարտել են պոմպակայնների, հիդրոտեխնիկական կառուցվածքների, ոռոգման ցանցերի մաքրման ու վերանորոգման աշխատանքները և ջրօգտագործողներին ժամանակին կտրվի անհրաժեշտ քանակի ոռոգման ջուր: