Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կկայանա ՀՀ նախագահի մրցանակի համար <Լավագույն մարզական ընտանիք> մրցույթը

13.04.2012

Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար <Լավագույն մարզական ընտանիք> 2012 թվականի մրցույթը կմեկնարկի ս/թ հունիսի 1-ից: Այն անցկացվելու է հունիս-հուլիս ամիսներին՝ 3 փուլով. 1-ին եւ 2-րդ փուլերը՝ նախնական, 3-րդ փուլը՝ եզրափակիչ:
1-ին փուլն անցկացվելու է հունիսի 1-ից մինչեւ 15-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ 48 քաղաքային եւ գյուղական համայնքներում, Երեւան քաղաքի 12 վարչական շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Ստեփանակերտ քաղաքում եւ 7 շրջաններում:
2-րդ փուլն անցկացվելու է հունիսի 18-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ մարզերում, Երեւան քաղաքում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ համաձայն սահմանված ժամանակացույցի:
Վայոց ձորի մարզում մրցույթի մարզային փուլը կանցկացվի հունիսի 26 -ից 28 -ն ընկած ժամանակահատվածում՝ մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում:
Մրցույթն անց է կացվում երեք տարիքային խմբերով, որին մասնակցել կարող են 2004-2006թթ., 2001-2003 թթ. եւ 1998-2000 թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքները:
Մրցույթի մարզաձևերն են՝ խաղային փոխանցումավազք`30մ, բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ, պարանի ձգում, թենիսի գնդակի նետում, հեռացատկ, խաղային փոխանցումավազք` 80մ (15մ+25մ+40մ):
ՀՀ մարզերի, Երեւան քաղաքի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից մրցույթի 1-ին փուլին մասնակցելու ցանկություն ունեցող ընտանիքները հայտերը ներկայացնում են ՀՀ մարզպետարանների, Երեւանի քաղաքապետարանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի համապատասխան վարչություններ:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մարզը կարող են ներկայացնել նաև մարզից դուրս բնակվող ընտանիքները: Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը տեղեկացնում է, որ մրցույթի նախնական փուլերին մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացվել նույն վարչության մշակույթի և սպորտի բաժին:
Մանրամասների համար զանգահարել (+374 281) 2-25-51, (+374 281) 2-44-38,
(+374 93) 82-63-42 հեռախոսահամարներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13