Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ցերեկույթ` <Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում> միջոցառման շրջանակում
06.04.2012
Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում արդեն ավանդույթ է դարձել ֆրանսերեն լեզվին նվիրված բազմաբնույթ միջոցառումների կազմակերպումը: Ֆրանսերենով լույս են ընծայվում պատի թերթեր, կազմակերպվում են բաց դասեր ու ֆրանսերեն լեզվի ուսուցման ցուցադրական պարապմունքներ, որոնց հիմնական կազմակերպիչը դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, ֆրանսերեն լեզվի մասնագետ Վարդիթեր Հովհաննիսյանն է:
Հերթական ցերեկույթը նվիրված էր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան, որի մասնակիցները դպրոցի 3-9-րդ դասարանների ֆրանսերենի խորացված ուսուցմամբ սովորող աշակերտներն էին:
Աշակերտները ֆրանսերեն լեզվով երգում էին, ասմունքում, ներկայացնում փոքրիկ բեմականացումներ: Դահլիճում թևածում էր ֆրանսիական երաժշտությունը, կատարվում էին ֆրանսիական պարեր: Սրահը զարդարված էր <Ֆրանսիան իմ աչքերով> գեղանկարներով, որոնց հեղինակները դպրոցի շնորհալի աշակերտներն էին:
Միջոցառումը բարձր գնահատականի արժանացավ դպրոցի տնօրենի, ուսուցիչների, ծնողների և մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից:
Ներկաները դահլիճից հեռացան իրենց հետ տանելով ֆրանսիական մշակույթին նվիրված հաճելի տպավորություններ: