Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուղերձ` ապրիլի 7-ի կապակցությամբ

06.04.2012

Նվիրական այս օրվա` Մայրության ու գեղեցկության տոնի առիթով հարգանքով ու սիրով շնորհավորում եմ Վայոց ձորի բոլոր մայրերին ու կանանց, օրիորդներին ու դուստրերին, սիրելի տատիկներին եւ հղում եմ իմ լավագույն բարեմաղթանքները` ձեզ միշտ չխամրող գեղեցկություն եւ անսպառ սեր:
Դեռևս հին ժամանակներից, հայ կինը միշտ էլ եղել է ընտանիքի ամրության հիմքը: Կանայք են ազգային հոգեկերտվածքի փոխանցողը սերունդներին` մայրական դաստիարակության շնորհիվ:
Բոլոր դարերում հայ կինը համընդհանուր սիրո եւ ակնածանքի է արժանացել, գնահատվել ու փառաբանվել, քանզի հենց կնոջ ակտիվ դերակատարությամբ է հայ օջախներում ձևավորվում միմյանց նկատմամբ հարգալից հարաբերություններ, պապենական հարկի ներքո թևածում` խաղաղությունը, հարատևում` սերն ու ջերմությունը:
Պատահական չէ, որ դեռևս վաղնջական ժամանակներից հայ գրողներն ու երգահանները հիացմունքի ու երախտագիտության տողեր են նվիրել մեր սիրասուն մայրերին, սիրո տաղեր են նվիրել սիրելի կանանց ու օրիորդներին, փառաբանել մեր նազանի քույրերին ու աղջիկներին:
Այսօր էլ, մեր նորանկախ պետականության կայացման ճանապարհին, հայ կինն արժանավայել է կրում սերնդի դաստիարակության, ազգային արժեհամակարգի ձեւավորման ու պահպանման դժվարին, բայց պատվաբեր հոգսը:
Մեր երկրի կայացման դժվարին ճանապարհին բոլորիդ մաղթում եմ տոկոնություն, համբերություն ու լավատեսություն և համոզված եմ որ նաև Ձեր զորակցությամբ ենք մենք դիմակայելու սոցիալական դժվարություններին և արտաքին մարտահրավերներին :
Ձեզ ամուր առողջություն, երջանկություն, բարեկեցություն, հարգանք ու սեր ընտանիքում, ակտիվ դերակատարություն հասարակական կյանքում:
Համոզված եղեք, որ մարզի պետական այրերն ու պատասխանատու պաշտոնյաներն անելու են ամեն ինչ, որպեսզի դուք կարողանաք միշտ գեղեցիկի ընկալումով դիմավորել Մայրության ու գեղեցկության տոնը եւ բարի ժպիտով վայելեք Ձեր ընտանիքների, արժանավոր զավակների, հարազատների, ինչու չէ, նաև մեր մարզի հաջողությունների բերկրանքը:
Ձեզ մշտապես գարնանային թարմ զգացողություն և գարնանաբույր տրամադրություն:
Ձեզ ամենայն բարիք:
Ապրեցեք Աստծու օրհնությամբ, հարգելիներս:

Խորին հարգանքով ու ակնածանքով` ՀՀ Վայոց ձորի մարզպետ` ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37