Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռոզա Ծառուկյանը հանդիպեց Վայոց ձորի մեղվապահների հետ

05.04.2012

 Ս/թ ապրիլի 4-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանի հանդիպումը Վայոց ձորի մեղվապահների հետ:
Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը:
Մարզպետը ողջունեց Ռոզա Ծառուկյանին մարզ կատարած այցի կապակցությամբ և մաղթեց արդունավետ համագործակցություն:
Ռոզա Ծառուկյանն իր խոսքում նշեց, որ նմանատիտ հանդիպումներ են եղել նաև նախորդ տարիներին, ուստի այս հանդիպումը նախորդների տրամաբանական շարունակությունն է, քանզի շարունակական է նաև իրենց օժանդակությունը մեղվաբույծներին:
Հանդիպման ընթացքում խոսվեց մեղվաընտանիքներն անվնաս ձմեռումից հանելու, և մեղրարտադրության ընթացքն անկորուստ անցկացնելու ու բարձր բերքատվություն ապահովելու մասին, ինչի վերաբերյալ տրվեցին օգտակար խորհուրդներ:
Ռոզա Ծառուկյանը դատարկաձեռն չեր ներկայացել մեղվապահներին: Նա մարզի մեղվապահների համար բերել էր շուրջ 19.000 դոզա <Բիպին-տ> տեսակի դեղամիջոց, որը համայնքների անասնաբույժների միջոցով, պետական պատվերի շրջանակում, անվճար կբաշխվի համայնքապետարաններում գրանցված մեղվապահներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37