Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում` նվիրված մայրիկներին

04.04.2012

Այսօր Եղեգնաձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ հերթական գեղեցիկ միջոցառումը, որը կրում էր <Թող լինի միշտ մայրիկը> խորագիրը: Ներկաներին ողջունեց գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Միջոցառման մասնակիցներն էին Եղեգնաձորի դպրոցների արվեստասեր աշակերտները, որոնք նաև մարզային գրադարանի ընթերցասեր բարեկամներն են: Գրական երաժշտական ցերեկույթի մասնակիցները անկրկնելի սիրով ու ջերմությամբ էին ներկայացնում Արև-մայրիկներին և շնորհակալանքի ու երախտագիտության խոսքեր հղում նրանց.
Արևը մայր է, ինչպես որ բոլոր մայրերն են արև, Միայն թե նրանք մայրամուտ չունեն: Երեխաները երգում էին, պարում, արտասանում, իսկ մայրիկները, մի պահ կտրված առօրյա հոգսերից, վայելում էին իրենց ուղղված գովասանքն ու բարեմաղթանքները: Մայրիկներին ևս մեկ անակնկալ էր սպասվում: Միջոցառման ավարտին երեխաներն իրենց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի լավագույն նմուշները նվիրեցին մայրիներին` շնորհավորելով նրանց ապրիլի 7-ի` Մայրության, գեղեցկության ու սիրո տոնի կապակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, մշակույթի ոլորտի և ԶԼՄ ներկայացուցիչներ, ծնողներ, դպրոցականներ և գրադարանի աշխատակիցները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34