Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աջակցություն` գյուղացիական տնտեսություններին

30.03.2012

ՀՀ կառավարության կողմից գյուղացիական տնտեսություններին աջակցելու ծրագրի շրջանակներում  Վայոց ձորի մարզում սկսվել է շուկայական գներից էժան ազոտական պարարտանյութի եւ դիզելային վառելանյութի ներկրման աշխատանքները: Մարզի գյուղացիական տնտեսությունները ազոտական պարարտանյութի 1 պարկը ձեռք են բերում 6000 դրամով, իսկ դիզվառելիքի 1 լիտրը՝ 350 դրամով:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանի ներկայացմամբ` մարզի համար հատկացված 500 տոննա ազոտական պարարտանյութի եւ 351300լ դիզելային վառելիքի ընդհանուր չափաքանակից մարտի 30-ի դրությամբ վճարվել է 460 տոննա ազոտական պարարտանյութի և 260000լ դիզվառելիքի համար անհրաժեշտ գումարը, իսկ ներկրվել եւ գյուղացիական տնտեսություններին է բաշխվել 62 տոննա ազոտական պարարտանյութ եւ  226554լ դիզվառելիք: Նախատեսված պարարտանյութի եւ դիզվառելիքի մնացած չափաքանակների ներկրումը շարունակվում է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58