Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում` կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման նպատակով

21.03.2012

 Ս/թ մարտի 21-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման նպատակով տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էր և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը:
Այնուհետև ներկաներին ողջունեցին ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի ղեկավար Ռոզա Կիապպեն և <Ֆինանսաբանկային քոլեջ> հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանը:
<Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում> թեմայով գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ տվեցին ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության փորձագետ Վիգեն Շահնազարյանը և ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի ավագ իրավախորհրդատու Արսեն Մանուկյանը:
Բանախոսները նշեցին, որ իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գործելու է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ: Իսկ կենսաթոշակային նոր համակարգի մոդելը խարսխված է լինելու հանրապետությունում գործող բաշխողական համակարգի վրա` երկու նոր լրացված բաղադրիչներով` պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչներով: Ըստ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի անցման տրամաբանության, նշված նոր համակարգը ենթադրում է` նոր մտածելակերպի արմատավորում` քաղաքացուն մասնակից և պատասխանատու դարձնել կենսաթոշակային տարիքում սեփական բարեկեցության ապահովման գործընթացին:
Հանդիպումն ամփոփվեց առաջացած հարցերի պարզաբանումով:
Հանդիպմանը մասնակցում էին ոլորտի շահագրգիռ կառույցների աշխատակիցներ, կրթական առողջապահական և սոցիալական հաստատությունների, հիմնարկ- ձեռնարկությունների, ինչպես նաև համայնքների ղեկավարներ և համապատասպան մասնագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37