Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայկական հնագույն նվագարաններին նվիրված ֆիլմերի ցուցադրություն` Եղեգնաձորում
19.03.2012
Օրերս Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում կայացավ հայկական հնագույն նվագարաններին նվիրված ֆիլմերի ցուցադրություն, որին մասնակցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Միջոցառումը հովանավորել էր Եղեգնաձորի կոմունալ տնտեսության տնօրեն Վալոդյա Սմբատյանը: Ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպել էին Հայասստանի պետական ֆիլհարմոնիան, Երևանի քաղաքապետարանի <Հայ-Արտ> մշակութային կենտրոնը և <Դպրոցական ֆիլհարմոնիայի> Վայոց ձորի մասնաճյուղը: :
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ <Հնագույն նվագարաններ> ֆիլմաշարի հեղինակ Ռիտա Շառոյանը: Ցուցադրվեց դուդուկին և քամանչային նվիրված ֆիլմեր: Ֆիլմերը հագեցված էին գործիքային լավագույն կատարումներով և պարունակում էին հարուստ տեղեկատվություն նվագարանների ծագման, գործածության և պատրաստման վերաբերյալ: