Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

16.03.2012

Մարտի 14-ին Վայոց ձորի մարզում ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին 349 աշակերտներ, մարզի շուրջ 40 դպրոցներից:Ըստ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տեղեկատվության` օլիմպիադան անցկացվել 16 առարկաներից: Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցկելու իրավունք են վաստակել 49 աշակերտներ: Օլիմպիադայի մարզային փուլում հաղթող և հանրապետական փուլին մասնակցկելու իրավունք ստացած աշակերտները ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից կխրախուսվեն պատվոգրերով և խրախուսական նվերներով: Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը կկայանա ապրիլի 1-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53