Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշվետվություն են ներկայացնում համայնքապետերը
12.03.2012
<Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջի համաձայն` ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները հանդես են գալիս տարեկան գործունեության հաշվետվությամբ:
Օրերս Եղեգնաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքային համայնքի ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին քաղաքապետարանի աշխատակիցները, համայնքի ավագանու անդամներ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ, քաղաքի կրթական հաստատությունների ղեկավարներ, աշխատանքի եւ պատերազմի վետերաններ, ՀԿ եւ ԶԼՄ ներկայացուցիչներ: Զեկուցումով հանդես եկավ Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բաբայանը:
Ըստ Սիրեկան Բաբայանի հաշվետվության ` 2011թ համայնքային բյուջեն նախատեսված է եղել.
որպես եկամուտ` 154.6 միլիոն դրամ, ծախսային մասով` 154.6 միլիոն դրամ:
Փաստացի կատարվել է. եկամտային մասով` 187.9 միլիոն դրամ,
ծախսային մասով ` 144.3 միլիոն դրամ: Տարեվերջյան ազատ մնացորդը կազմել է 34,6 միլիոն դրամ:
Համայնքային բյուջեն կատարվել է 102.3 % -ով:
Քաղաքապետը ներկայացրեց 2011թվականին քաղաքում իրականացված աշխատանքները և 2012թվականին իրականացվելիք ծրագրերն ու անելիքները:
Ծավալվեց քննարկում, եղան հարցեր և առաջարկություններ: Քաղաքապետի 2011 թվականի գործունեությունը գնահատվեց բավարար: