Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.03.2012

Հարգարժան տիկնայք, սիրելի տատիկներ և մայրեր, նազելի քույրեր ու դուստրեր, ընդունեցեք իմ ջերմագին շնորհավորանքները Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություններ, երջանիկ ու անհոգ օրեր:
Հայ կնոջ դերը մեր ժողովրդի պատմության ընթացքում մշտապես կարեւորվել է ընտանիքի ամրության ու երեխաների դաստիարակության գործում:
Հայ մայրերն են մեր սերունդների հոգիներում սերմանում ազգային և համամարդկային կարևորագույն արժանիքներ: Գնահատելի է հայ կնոջ դերակատարությունը նաև պետականության ամրապնդման գործընթացներում:
Մեծարանքի և խոնարհումի է արժանի ձեր նվիրումը հարենիքի պաշտպանության սրբազան գործին, քանզի Դուք լինելով քնքուշ ու բարի, հոգատար ու սիրող, կարողանում եք անհրաժեշտության դեպքում նաև զենք վերցնել և Ձեր ամուսինների ու եղբայրների  հետ միասին կռվի ելնել դարավոր թշնամու դեմ:
Մեծ է նաև Ձեր ասելիքն ու անելիքը մեր նորանկախ պետականության զարգացման ու առաջընթացի գործընթացում:
Համոզված եղեք, որ մարզային իշխանություններն անելու են ամեն հնարավորը, որպեսզի ապահովեն Ձեր խաղաղ ու արժանապատիվ կեցությունը:
Օրհնյալ լինեք Դուք և լուսավոր լինի ձեր անցնելիք ուղին:
Ձեզ` սեր ու հոգածություն, ձեզ` մեծարանքի ու գնահատումի խոսքեր, ձեզ` հարգանքի և ուշադրության դրսևորումներ, ձեզ` փառք ու վայելք, ձեզ` անուշաբույր ծաղիկներ, ձեր հոգիներին` գարնանային զարթոնք:
Կրկին շնորհավոր Ձեր տոնը, հարգելիներս:
Ապրեցեք առողջ ու եղեք երջանիկ:
 

Հարգանքով ու սիրով`

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ  ՍԵՐԳԵՅ  ԲԱԳՐԱՏՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37