Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

05.03.2012

 Փետրվարի 4-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ Վայոց ձորի մարզային կառույցի ակտիվի և հասարակայնության ներկայացուցիչների հետ:
Հանդիպումն սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով: Այնուհետև ՀՀ վարչապետը ողջունեց հանդիպման մասնակիցներին և ձայնը տվեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանին, ով իր խոսքն ավարտեց արդյունավետ աշխատանքի բարեմաղթանքով:
Հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը ներկաներին ծանոթացրեց ՀՀԿ նախընտրական ծրագրին: Իսկ մինչ ծրագրային դրույթները ներկայացնելը, նա անդրադարձավ նախորդ 5 տարիների ձեռքբերումներին` պետական ինստիտուտների ամրապնդում և երկրի խաղաղ գոյացության ապահովում: Տիգրան Սարգսյանն անրադարձ կատարեց նաև բացթողումներին, նշեց որ դրանք վեր են հանվել հենց իշխանությունների կողմից և իր նկատառումներն արտահայտեց տեղ գտած թերացումների շտկման վերաբերյալ:
Կուսակցության ծրագրային դրույթներից խոսելիս, վարչապետը կարևորեց և ոլորտ առ ոլորտ, բնագավառ առ բնագավառ ներկայացրեց առաջիկա հինգ տարիներին իրականացվելիք բոլոր բարեփոխումները, որոնք կներդրվեն երկրի տնտեսության մեջ և կենսագործունեության տարբեր ոլորտներում ու բնագավառներում: Ամփոփելով խոսքը, Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս և նման այլ քննարկումների արդյունքում կձևավորվի ՀՀԿ նախընտրական ծրագիրը:
Վարչապետի խոսքից հետո, անկաշկանդ մթնոլորտում, ծավալվեց մտքերի փոխանակություն: Հնչեցին մարզային կյանքին և համայնքներին վերաբերող մտահոգություններ, եղան ՀՀԿ ծրագրային դրույթներին վերաբերող առաջարկություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:47:08