Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գարնանացանի նախապատրաստական աշխատանքներ
27.02.2012
Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին` <<Մատչելի գներով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման ծրագրի>> շրջանակում ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մատակարար կազմակերպությունների միջև կնքվել են պայմանագրեր, համաձայն որոնց, նախատեսված է հողօգտագործողներին շուկայականից էժան գնով` մեկ լիտրը 350 դրամ արժեքով, վաճառել 351300 լիտր դիզելային վառելանյութ և 1 պարկը 6000 դրամ արժեքով` 500տ ազոտական պարարտանյութ: Հայտերը կազմվել են համայնքների կողմից ներկայացրած տվյալների հիման վրա:
Մատակարար կազմակերպությունները դիզելային վառելանյութը և ազոտական պարարտանյութը համայնքներ կհասցնեն առանց փոխադրավարձի:
Փետրվարի 27-ի դրությամբ հավաքագրվել և մատակար կազմակերպություններին է փոխանցվել` 4 համայնքներից` 2 մլն դրամի դիզելային վառելանյութի և 23 համայնքներից` 32 մլն դրամի ազոտական պարարտանյութի ձեռք բերման գումար:
Գումարների հավաքագրման և փոխանցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Առաջիկայում կկազմակերպվի դրանց ներկրումը մարզ: