Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փետրվարի 25-ին կմեկնարկի դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը
24.02.2012
Փետրվարի 24-ին Վայոց ձորի մարզի երկու տարածաշրջաններում` Վայք և Եղեգնաձոր, ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածաշրջանային փուլը, որին մասնակցեցին 860 աշակերտներ` Եղեգնաձորի տարածաշրջանից` 510, Վայքի տարածաշրջանից` 350: Ըստ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տեղեկատվության` օլիմպիադան նախատեսված է անցկացնել 16 առարկաներից:
Փետրվարի 25-ից մինչև մարտի 14-ը ներառյալ կկազմակերպվի առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: Այն անցկացվելու է Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում: Օլիմպիադայի մարզային փուլին կմասնակցեն տարածաշրջանային փուլում առարկայական հանձնաժողովների կողմից երաշխավորված 9-ից 12-րդ դասարանների աշակերտները:
Մարզային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից հաստատված մարզային կազմկոմիտեի կողմից