Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հեղինակային երգի երեկո` Եղեգնաձորում

14.02.2012

Օրերս Եղեգնաձորի մարզային մշակույթի տանը տեղի ունեցավ արմատներով կապանցի հեղինակ կատարող Արթուր Ավետիսյանի մենահամերգը: Մենահամերգին մասնակցում էին մշակույթի կենտրոնում նրա հիմնած դասական կիթառի դասարանի և մշակույթի կենտրոնի երգի ստուդիայի սաները: Արթուրը հանդիսատեսին ներկայացրեց հիմնականում իր հեղինակած երգերը: Համերգին մասնակցում էին նաև վայոցձորցի հեղինակ կատարողներ Արմեն Ադամյանը և Գրիգոր Գրիգորյանը: Նշենք, որ հեղինակային երգի կատարման գեղեցիկ համերգը կազմակերպել էր Եղեգնաձորի մարզային մշակույթի տան տնօրինությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40