Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպումներ մարզպետարանում

02.02.2012

2012 թվականի առաջին ամսվա ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանն առանձին-առանձին հանդիպել է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների և նրանց աշխատակիցների հետ: Հանդիպումների ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները մարզպետին ներկայացրել են 2011թ. կատարած աշխատանքների հաշվետվությունները և 2012 թ. ծրագրերն ու անելիքները:

Հանդիպումների ընթացքում վարչությունների և բաժինների պետերը մարզպետին ներկայացրել են աշխատակիցների կողմից յուրաքանչյուրի պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների իրականացման ընթացքն ու կատարման որակը: Մարզպետ Սերգեյ Բագրատյանը ծանոթացել է նաև ստորոնաժանումների աշխատակիցներին հուզող աշխատանքային և անձնական խնդիրներին: Բոլոր ստորաբաժանումների մեկ տարվա աշխատանքները մարզպետի կողմից գնահատվել են դրական:
Մարզում 2011թ. թողարկվել է ավելի քան 74231,5 մլն դրամի արտադրանք: Մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ապրանքային արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 11,8 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գերակշիռ մասը բաժին է ընկնում գինեգործությանն ու հանքային ջրերի արտադրությանը: Նշված ոլորտներում 2011թ. նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել գինեգործության ոլորտում 14,5 տոկոսով, հանքային ջրերի արտադրության մեջ`17,3 տոկոսով: Աճ է արձանագրվել նաեւ մարզի գյուղատնտեսության ոլորտում, ավելացել են ցանքատարածություններն ու անասնագլխաքանակը: Համայնքների սեփական եկանուտների ընդհանուր հավաքագրումները կազմել են 100,9 տոկոս:
Մարզպետն առողջապահության և սոցիալական հարցերի վարչությանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել բուժօգնության հետ կապված խնդիրները, առանձնապես ծննդօգնությունն ու անվճար բուժօգնությունը: Գյուղտնտեսության և բնապահպանության վարչությանը հանձնարարել է մասնագիտական խորհրդատվությամբ լինել գյուղացիական կազմակերպությունների կողքին և անել ամեն հնարավոր բան գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստումը պատշաճ ձևով կազմակերպելու համար: Իսկ կրթության մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուներին հանձնարարել է ամենայն պատասխանատվությամբ իրականացնել ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման աշխատանքները և հանձնարարել է մշակույթի բաժնին` տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպել այցելություններ դեպի մարզի պատմամշակության հուշարձաններ եւ իրականացնել շրջակայքի մաքրման աշխատանքներ: Քաղաքաշինության վարչությունը հանձնարարական է ստացել` խստացնել հսկողությունը մարզում իրականացվող շինարարական աշխատանքների կատարման ընթացքի ու որակի նկատմամբ: Զարգացման ծրագրերի բաժնին հանձնարարել է` աշխատանքներ տանել մարզում ներդրումային ծրագրերով աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ և այդ աշխատանքներում ընդգրկել սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին:
Բոլոր հանդիպումներին մասնակցել են նաև ոլորտը համակարգող մարզպետի տեղակալը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57