Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ

27.01.2012

Այսօր Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ նվիրված Հայոց բանակի ստեղծման 20-րդ տարեդարձին:
Նախ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի գլխավորությամբ պսակադրություն կատարվեց Եղեգնաձոր քաղաքի մուտքի մոտ գտնվող վայոցձորցի ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողին և տեղի ունեցավ հիշատակի ու ոգեկոչման արարողություն:
Այնուհետև մարզկենտրոնի մշակույթի տանը կայացավ հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին զինվորականներ, զինկոմիսարներ, մարզային ուժային կառույցների, հանրապետական գործադիր մարմինների ներկայացուցիչներ, կթրական հաստատությունների և համայնքների ղեկավարներ, մտավորականներ:
Հանդիսության մասնակիցներին ջերմորեն ողջունեց և Հայոց բանակի 20-ամյա տարեդարձը շնորհավորեց մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Մարզպետն իր խոսքում կարևորեց Հայոց բանակի անգնահատելի դերը 20-րդ դարի վերջին ազատամարտում և անուրանալի դերը` խաղաղ պայմաններում հայրենիքի պաշտպանության և Հայաստանի Հանրապետության սահմաններն անառիկ պահելու սրբազան գործերում ու նշեց, որ Հայոց բանակը լիովին կայացել է և ամենակարևորը` հաղթանակած բանակ է: Այնուհետև մարզպետը հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումով ու նվիրումով ծառայության համար պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց մի խումբ զինվորների և մաղթեց նրանց` նվիրում զինվորականի շնորհակալ ու սուրբ գործին, ինչպես նաև ծառայություն խաղաղ պայմաններում:
Ողջույնի խոսք ասաց նաև ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏ աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Սարգիս Թորիկյանը, ով նույնպես շնորհավորեց Հայոց բանակի 20-ամյա տարեդարձը և մաղթեց խաղաղ ծառայություն:
Հանդիսավոր նիստի մասնակիցների համար տրվեց տոնական համերգ, որը կազմակերպել էր Եղեգնաձորի երաժշտական դպրոցը:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37