Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գենդերային հիմնախնդիրների քննարկում` Վայոց ձորի մարզպետարանում
25.01.2012
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, մարզպետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նախագահ Մելսիկ Հարությունյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էր <Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա> հասարակական կազմակերպության նախագահ Ջեմմա Հասրաթյանը:
Քննարկվեցին Հայաստանում գենդերային հիմնախնդիրների համատեքստում Վայոց ձորի մարզի հանձնաժողովի անելիքներն ու ծրագրերը:
Նույն օրը Ջեմմա Հասրաթյանի նախաձեռնությամբ կազմավորվեց <Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա> հասարակական կազմակերպության Վայոց ձորի մասնաճյուղը:


