Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն
20.01.2012
Ս/թ հունվարի 19-ի երեկոյան տեղացած ձյունը մաքրելու նպատակով
Վայոց ձորի մարզի հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհներին կատարվում են համապատասխան աշխատանքներ նշված ճանապարհներն անվտանգ ու երթևեկելի դարձնելու համար:
Ձյան մաքրման աշխատանքներն իրականացվում է Եղեգնաձորի տարածաշրջանում Եղեգնաձորի ՃՇՇ ՓԲԸ-ի,Վայքի տարաշարջանում` Վայքի ՃՇՇ ՓԲԸ-ի միջոցով: Աշխատանքներն իրականացնելու համար օգտագործվում է շուրջ 25 անուն տեխնիկա:
Հունվարի 20-ի դրությամբ մարզի տարածքի ճանապարհները ցածրադիր գոտիներում բաց են ու երթևեկելի, բարձրադիր գոտիներում` դժվարանցանելի: Աշխատանքներ են տարվում բարձրադիր գոտիների ճանապարհներն ամբողջովին անվտանգ ու երթևեկելի դարձնելու ուղղությամբ: