Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն
20.01.2012
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ապարատին և մարզային ենթակայության կազմակերպություններին պետ.բժուջեից հատկացված ծախսերի 2011թ. կատարման ընթացքի մասին
“ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքով Վայոց ձորի մարզպետարանի ապարատի և մարզային ենթակայության կազմակերպությունների տարեկան ճշտված պահպանման ծախսեր են նախատեսվե է 2573949 հազ. Դրամ որի դիմաց փաստացի ֆինանսավորվել է` 2568521,5 հազ.դրամ, ֆինանսավորումը կատարվել է 99.8 %-ով:
Գործադիր իշխանության տարածքային կառավարման մարմինների պահպանում:
Վայոց ձորի մարզպետարան
ՀՀ 2011թ. պետական բյուջեով նախատեսվել է 209488.1 հազ.դրամ պահպանման ծախսեր, որի դիմաց փաստացի ծախսերը կազմել են` 207439,68 հազ.դրամ, ֆինանսավորվել է` 99.0 %-ով:
Տնտեսագիտական դասակարգման առանձին հոդվածներով խնայողությունը կազմել է 2008,42 հազ.դրամ:
- Տրանսպորտ, ճանապարհային տնտեսություն
- Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում
ՀՀ 2011թ. պետական բյուջեով նախատեսվել են ծախսեր` գումարով 65422.0 հազ.դրամ, փաստացի ֆինանսավորվել է` 65422.0 հազ.դրամ, ֆինանսավորվել է 100 %-ով:
- Կրթության ոլորտ
- Հանրակրթական ուսուցում
ՀՀ 2011թ. ճշտված պետական բյուջեով նախատեսվել է Վայոց ձորի մարզպետարանին 1609784.4 հազ.դրամ, ֆինանսավորվել է` 1609783.8 հազ. դրամ կամ կատարվել է 100 %-ով:
- Ներառական կրթություն
ՀՀ 2011թ. ճշտված պետական բյուջեով նախատեսվել է Վայոց ձորի մարզպետարանին 16687,2 հազ.դրամ, ֆինանսավորվել է` 16687,2 հազ. դրամ կամ կատարվել է 100 %-ով:
- Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայության մատուցում
ՀՀ 2011թ. ճշտված պետական բյուջեով նախատեսվել են ծախսեր` գումարով 13353.2 հազ.դրամ, որի դիմաց փաստացի ֆինանսավորվել է 13353.2 հազ.դրամ տա: Ֆինանսավորումը կատարվել է 100.0%-ով:
- Արտադպրոցական դաստիարակություն
/ Եղեգնաձորի Երաժշտական դպրոց
Եղեգնաձորի <Երաժշտական դպրոց> ՊՈԱԿ-ին ՀՀ 2011թ. պետական բյուջեով նախատեսվել է 25049 հազ.դրամ, փաստացի ֆինանսավորվել է 100%-ով:
- Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսուցում
Ծրագրով Վայոց ձորի մարզպետարանին հատկացվել է 14705.3հազ.դրամ, որը ֆինանսավորվել է 100 %-ով:
- Կրթական օբյեկտների հիմնանորոգում
ՀՀ 2011թ. պետական բյուջեով նախատեսվել են 144340.0 հազ.դրամ ծախս, որի դիմաց ֆինանսավորվել է 142018.0 հազ.դրամ, ֆինանսավորումը կատարվել է 98.4 %-ով: Տարբերությունը կազմում է 2322.0 հազ. դրամ, որը հատկացված գումարի և նախագծանախահաշվային փաստաթղթերով հաշվարկված գումարի տարբերությունն է:
- Մշակույթի ոլորտ
- Թանգարանային ծառայություններ և սուբսիդիա
ՀՀ 2011թ. պետական բյուջեով Եղեգնաձորի երկրագիտական թանգարան ՊՈԱԿ-ի պահպանման ծախսեր են նախատեսվել 9256.4 հազ.դրամ, ֆինանսավորվել է 100 %-ով:
- Համայնքի մշակույթի և ազատ ժամանցի կազմակերպում /սուբսիդիա/
<Եղեգնաձորի մշակույթի տուն> ՊՈԱԿ-ին ՀՀ 2011թ. պետական բյուջեով նախատեսվել է 3482.7 հազ.դրամ ֆինանսավորվել է 100 %-ով:
- Մշակութային միջոցառումների իրականացում
Վայոց ձորի մարզպետարանին 2010թ. պետական բյուջեով նախատեսվել են ծախսեր 4938,5 հազ.դրամ, փաստացի ֆինանսավորվել է 4938.5 հազ.դրամ ֆինանսավորվել է 100.0 %-ով:
- Հիմնական խմբին չդասվող ծախսեր
- ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
ՀՀ 2011թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվել է հատկացնելու 527277.2 հազ.դրամ,
փաստացի ֆինանսավորվել է 526180.37 հազ.դրամ տարբերությունը կազմում է 1096.83 հազ.դրամ, որը հատկացված և նախագծանախահաշվային փաստաթղթերով հաստատված գումարի տարբերությունն է:
- Հաշվետու ժամանակաշրջանում կենսաթոշակ է հաշվարկվել և վճարվել մարզի կենսաթոշակառուներին` 3370958.2 հազ.դրամ
- Նպաստառու ընտանիքներին հաշվարկվել և վճարվել է 565642.5,0 հազ.դրամ ընտանեկան նպաստ:
- 2011թ. ընթացքում պետական պատվերի շրջանակներում կատարվել է 498500.0 հազ.դրամի բժշկական ծառայություններ, որի դիմաց փաստացի ֆինանսավորվել է 485500 հազ.դրամ, կամ ֆինանսավորվել է 97.4 %-ով: